Լիբանանը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

Լիբանանը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։
«Բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը, որն արտացոլում է Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և հավասարության, ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»,- հայտնել է Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը։