Թուրքիան ու Ադրբեջանը կնշեն Շուշիի հռչակագրի մեկամյակը

Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում կհավաքվեն Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաները:
Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, գրում է Report-ը։
Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ Շուշիում կայանալիք միջոցառմանը Թուրքիան նախատեսում է մեծ պատվիրակություն ներկայացնել։
Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է: