Ադրբեջանը շուրջ 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը 300 հայի նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին ասված է Ադրբեջանի կառավարության 2023 թվականի գործունեության մասին զեկույցում։
Հիմնավորումը հետևյալն է՝ «Հայաստանի կողմից ռազմական հանցագործությունների համար»:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում այս կապակցությամբ գրել է.
«Դեռևս սեպտեմբերին ասել էի, որ Ադրբեջանը հերթով բազմաթիվ հայերի միջազգային հետուխուզում է հայտարարելու զուտ բանակում ծառայելու համար:
Ահա առաջին 300 հոգին. «Ադրբեջանը Հայաստանի «պատերազմական հանցագործությունների» հետ կապված մոտ 300 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»»: