Ադրբեջանցին արդեն տանն է

Ադրբեջանցին արդեն տանն է

«Բարի կամքի դրսևորման» ակնթարթային ազդեցություն. օրերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որի մոտ զենք էր եղել և որի նկատմամբ ՀՀ-ում քրեական գործ էր հարուցվել, արդեն տանն է՝ վերադարձել է Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսլան Փանախովը հայտնել է, որ առողջական վիճակը լավ է, ինքն իրեն լավ է զգում և շատ երջանիկ է վերադառնալ հայրենիք:

Հիշեցնենք, ՀՀ իշխանությունները նրա վերադարձը Բաքու անվանել էին «բարի կամքի դրսևորում»: