«Առյուծ առաջնորդ ունեցող ոչխարի հոտը հաղթում ա ոչխար առաջնորդ ունեցող առյուծներին»․ նոր պատերազմ հնարավո՞ր է

«Առյուծ առաջնորդ ունեցող ոչխարի հոտը հաղթում ա ոչխար առաջնորդ ունեցող առյուծներին»․ նոր պատերազմ հնարավո՞ր է

ՀՀ ԱԳ նախարարությունը շփոթված է: Գերատեսչությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ չի բացառում, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է ՀՀ նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում, որ ՀՀ–ն պատրաստ է մեկ ամսում ստորագրել «խաղաության պայմանագիրը»: Նախօրեին էլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայում հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` մեկ ամսվա մեջ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու առաջարկին, փոխարենը.

«Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ»,- հայտնել է նախարարը: Այսպիսով, Արարատ Միրզոյանը կասկածի տակ է դրել  Ադրբեջանի անկեղծությունը։

Հնարավոր համարո՞ւմ եք նոր պատերազմ․ MediaHub-ն անցկացրեց հերթական հարցումն այս թեմայով։

Այսպիսով, հարցմանը մասնակցած մեր ընթերցողների 43%-ն ընտրել է «Այո» պատասխանը, «Ոչ» պատասխանն ընտրել է 20%-ը: «Մինչև Փաշինյանը չհեռանա, խաղաղություն չի լինի» տարբերակն ընտրել են հարցմանը մասնակցածների 23%-ը, «Ադրբեջանին պետք չէ հավատալ, միշտ պատրաստվում է պատերազմի» պատասխանը՝ 8%-ը, և ««Խաղաղության պայմանագիրը» կստորագրեն, խաղաղություն կլինի» տարբերկն ընտրել են հարցվածների 4%-ը։

Արդյունքները ցույց են տալիս, որ մեր ընթերցողների մեծամասնությունը հավանական է համարում նոր պատերազմը: Դա են վկայում նաև նրանց մեկնաբանությունները, որոնցից ամենաուշագրավները ներկայացնում ենք ստորև. 

«Առյուծ առաջնորդ ունեցող ոչխարի հոտը հաղթում ա ոչխար առաջնորդ ունեցող առյուծներին։ Ոչխար առաջնորդով, նոր պատերազմը նույն ելքն է ունենալու»։

«Նա ռիսկի չի դիմի, ինչպես Փաշինյանն ա վախեցնում, որ չտանք կհարձակվի, նույնը նա է ասում»։

«Եթե զինվենք նորմալ զենքերով, բարելավենք առանց Փաշինյան բանակ, այդ ժամանակ Ալիևը ձենը կկտրի, Ալիևը Փաշինյանի ատամները հաշվել ա»։

«Խաղաղություն կլինի միայն ուժը ուժին հանդիպելուց, էն էլ արժանավոր, որ հակառակորդը կանգնի, խնդրի։ Թե չե, էս սարն իմն ա, էս ծառն իմն ա..... թե չտաս կացինը բերեմ ծառը կկտրեմ։ Խնկո ապոր «Չարի վերջը», այն հենց այսօրվա համար ա գրել, որ չարին ոչ թե ոչնչացնել է պետք, այլ հավիտենս ջնջել այնպես, որ հետք ու հիշողությունը չմնա»։

«Երկրի ղեկին դավաճաններ են, ամեն ինչ հնարավոր է»։

«Արժանապատվությունը կորցրած ստամոքսապաշտ հողատու ազգի հետ չեն պատերազմում»։

«Նախկինում ոչ ոք չխառնվեց, որովհետև Արցախը Ադրբեջանի մաս էին համարում, հիմա խոսքը զուտ Հայաստանի մասին է, ռիսկ չի անի»։

«Որտեղ Փաշինյան, այնտեղ պարտություն»։

«Փաշինյանը մինչև չհեռանա, երկիրը երկիր չի լինելու»։

«Քանի դեռ ՀՀ-ն ղեկավարում է գործող վարչապետը՝ մենք միշտ ունենալու ենք մարդկային ու տարածքային կորուստներ»։

Մարիաննա Արամյան