Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպե՞ն Վաշինգտոնում

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական վարչությունից։
Նշվում է, որ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
«Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Արդյո՞ք այդ երկկողմ հանդիպումների շարքում նախատեսվում է նաև հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որը նույնպես մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. MediaHub-ը դիմեց ՀՀ ԱԳՆ-ին:
«Այդպիսի պայմանավորվածություն չկա»,- արձագանքեց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նարե Գնունի