Իրանի գերագույն առաջնորդը չի հավատում, որ ԱՄՆ-ը կարող է հարձակվել երկրի վրա դրսից

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չի հավատում, որ ԱՄՆ-ը կարող է հարձակվել երկրի վրա դրսից:
Նա նշել է, որ եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, կոշտ պատասխան կստանա, գրել են ԶԼՄ-ները։
«Սպառնում են վատ բան անել, բայց մենք չենք կարծում, նույնիսկ քիչ հավանական է, որ դրսից չարություն անեն: Բայց եթե անգամ դա անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ որոշեն ապստամբություն բարձրացնել երկրի ներսում, ապա Իրանի ժողովուրդն ինքը նրանց պատասխան կտա»,- հայտարարել է նա: