ԵՄ ներմուծման վրա ԱՄՆ մաքսատուրքերը կարող են հասնել 20-25%-ի

ԵՄ ներմուծման ԱՄՆ մաքսատուրքերը, որոնք Թրամփի վարչակազմը կարող է սահմանել ապրիլի 2-ին, կարող են հասնել 20-25%-ի, գրել է Politico-ն։
Politico-ն նշել է, որ եվրոպական ներմուծման նոր մաքսատուրքերը, ամենայն հավանականությամբ, կգանձվեն որպես ֆիքսված տոկոս՝ հաշվարկված այն առևտրային խոչընդոտների հիման վրա, որոնք ԵՄ երկրները դրել են ամերիկյան արտահանման վրա:
ԵՄ-ից բոլոր ապրանքների վրա ԱՄՆ-ի 25% մաքսատուրքերը կարող են Եվրոպային արժենալ ՀՆԱ-ի 1,5%-ը, ավելի վաղ գրել էր Bloomberg-ը։ Մաքսատուրքերը կարող են ստիպել եվրոպական արտադրողներին, մասնավորապես ձուլման արդյունաբերության ոլորտում, կրճատել 12 հազար աշխատատեղ, նշել է հրատարակությունը։