Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել․ Ինձագի

Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել։ Նա միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար, երբ հանդիպել ենք»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Sempre Inter-ը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։