Օլիվեր Կանը բացառել է Ռոնալդուի տեղափոխությունը «Բավարիա»

Օլիվեր Կանը բացառել է Ռոնալդուի տեղափոխությունը «Բավարիա»

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը բացառել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Ես գնահատում եմ Ռոնալդուին։ Նա լավագույններից մեկն է, բայց այդպիսի տեղափոխությունը չի համապատասխանում մեր ակումբի փիլիսոփայությանը»,- Կանի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Ռոնալդուն արձակուրդից հետո չի վերադարձել Անգլիա եւ բոյկոտում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումները։ Նա ցանկանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունեցող թիմում։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։