Հազարավոր մարդիկ սպասում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը (տեսանյութ)

Հազարավոր մարդիկ եկել են Սուրբ Պետրոսի հրապարակ՝ սպասելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, գրել է RT-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ժամանել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Աշխարհի բազմաթիվ առաջնորդներ հաստատել են իրենց մասնակցությունը պապի հրաժեշտի արարողությանը։