Շաքարավազ, կարագ, կաթ․ բժիշկը զգուշացրել է շիլա պատրաստելու եղանակի վտանգավորության մասին

Թերապևտ և սննդաբան Եվգենի Բատաևը խորհուրդ է տալիս չուտել հնդկաձավարի շիլա կաթով։ Սակայն առավել վտանգավորն այն է, որ ոմանք հնդկաձավարին ավելացնում են կարագ, շաքար, չոր մրգեր ու այլ քաղցր մթերքներ։ Վերջնական արդյունքը առողջ ուտեստից հեռու է: Այս մասին գրել է UlanMedia լրատվական գործակալությունը։
«Կաթ, շաքար, մեղր, մուրաբա, ցուկատներ. այս բոլոր մթերքները արագորեն բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակն ու կարող են առաջացնել էներգիայի հանկարծակի փոփոխություններ: Բացի այդ, դրանք նպաստում են գիրության, շաքարախտի և նյութափոխանակության այլ խանգարումների զարգացմանը»,- պարզաբանել է Եվգենի Բատաևը։
Այս ուտեստն ուտելուց հետո կարող եք զգալ մարսողության խանգարում, մարսողական խնդիրներ ու փորլուծություն:
Որպես այլընտրանք բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուսական կաթ, թարմ հատապտուղներ ու մրգեր, բայց չափավոր: