«Արևմտամետ» կոռուպցիա

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն է, ով մի քանի ամսվա պաշտոնյա է, սակայն արդեն ունի կոռուպցիոն հետագիծ:
«Նստարանային» կոռուպցիա
Մալաթիա Սեբաստիայում տեղադրված 75 հատ նստարանները չեն համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Լրատվամիջոցը հավելել էր, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։
Ո՞վ է Ռոմիկ Մխիթարյանը
Նա ԵԿՄ Երևանի կառույցի ղեկավարն է, վարչական ղեկավար է դարձել «Հանրապետություն» կուսակցության քվոտայով, Արամ Սարգսյանի մերձավորն է: Այս դեպքում, իհարկե, կոռուպցիան կներվի, որովհետև դրա «արևմտյան» հետքը «քաղցր» է: Բացի այդ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի նեղացնել Արամ Սարգսյանին, Երևանում ՔՊ անկայուն իշխանությունը կտապալվի:
Վահրամ Բագրատյան