2024 թվականը կարող է խաղաղության տարի դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համար․ Օլաֆ Շոլց

2024 թվականը կարող է խաղաղության տարի դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համար: Հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այստեղ ես շատ այլ քննարկումներ եմ ունեցել։ Ինձ համար կարևոր է նաև զրույցը Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ։ Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն արդյունավետ և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց նկատմամբ»,- նշել է Շոլցը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եվրոպան, որպես ամբողջություն, կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղության հաստատման ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի այս երկու հարևան երկրների միջև երկարաժամկետ լավ համագործակցությունը»,- ասել է Շոլցը։