Ամերիկայի քաղաքացիներն արգելափակվել են ՌԴ օդանավակայանում․ քարտերից չեն կարողանում օգտվել (տեսանյութեր)

Ամերիկայի քաղաքացիներն արգելափակվել են ՌԴ օդանավակայանում․ քարտերից չեն կարողանում օգտվել (տեսանյութեր)

Կրասնոյարսկի օդանավակայանում ամերիկյան պատժամիջոցներից տուժել են ամերիկացի քաղաքացիներ. Գնումների համար փորձում են վճարել քարտերով, բայց քարտերը չեն աշխատում

Դելիից Սան Ֆրանցիսկո թռչող հնդկական Boeing 777 ինքնաթիռը երեկ երեկոյան հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոյարսկի օդանավակայանում՝ հրդեհային սենսորի ակտիվացման պատճառով։ Ավելի քան 240 ուղևոր արգելափակված է Ռուսաստանի օդանավակայանում. Ինքնաթիռը նրանց համար պայմանականորեն կժամանի միայն այսօր՝ Երևանի ժամանակով երեկոյան ժամը 21:00-ի մոտ։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Հնդկաստանի Մումբայ քաղաքից։ Ընդհանուր առմամբ, օտարերկրացիները ստիպված կլինեն մոտ մեկ օր անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում։

Այժմ ուղեւորներից մի քանիսը քնում են հատակին։ Օդանավակայանի աշխատակիցները նրանց սնունդ ու ջուր են բերում, քանի որ իրենք չեն կարող որևէ բան գնել կամ ճաշել ռեստորանում։

Օտարերկրյա քարտերը Ռուսաստանի Դաշնությունում արգելափակված են, և մեծ մասը կանխիկ գումար չունի: Բոլոր ուղևորներից մոտավորապես մեկ հինգերորդը ԱՄՆ քաղաքացիներ են:

Տեսանյութերն այստեղ