ՔՊ-ն պատասխան չունի

Պաշտոնական հաղորդագրություն կլինի, կհասկանանք, չեմ կարող մեկնաբանել: MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով բրյուսելյան եռակողմ հանդիպման չեղարկմանը:
Հիշեցնենք, որ Շառլ Միշելը հոկտեմբերի վերջին շաբաթը հանդիպման էր հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:
ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպում չկայանալը պատճառաբանել է ժամանակի սղությամբ:
«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, հիմա փորձում ենք Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում»,- ասել է Կլաարը:
Նա նշել է նաև, որ «չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի»:
Նարե Գնունի