Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում

Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 1-ին 11:00-20:00-ն կդադարեցվի Ա. Ավետիսյան 2,4 փողոցների, Կ. Ուլնեցի 55-76/2 շենքերի, Կ. Ուլնեցի 1,2,3 փակուղիների և նրբանցքների, Յ.Լեփսիուս փողոցի ջրամատակարարումը:

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 1-ին 11:00-15:00-ն կդադարեցվի  Բաշինջաղյան 1նրբ. 1-16 շենքերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 1-ին 12:30-15:00-ն կդադարեցվի  Շրջանային փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: