Բախվել են «Hyundai» ու «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա-Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են «Toyota» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները: