Կրեմլն ի գիտություն է ընդունել Փաշինյանի հայտարարությունը

Կրեմլն ի գիտություն է ընդունել Փաշինյանի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։

Հիշեցնենք, որ երեկ CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ ուկրաինական հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ: