Հզոր ավազային փոթորիկ է բռնկվել. կան զոհեր

Հզոր ավազային փոթորիկ է բռնկվել. կան զոհեր

Եգիպտոսում հզոր ավազային փոթորիկ է բռնկվել. Կահիրեի երկինքը նարնջագույն է դարձել։

Հաղորդվում է, որ փոթորիկի պատճառով հսկա գովազդային վահանակը փլվել է մեքենաների վրա, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։

Վատ եղանակի պատճառով մայրաքաղաքի ճանապարհներին հսկայական խցանումներ են գոյացել. Իշխանությունները ստիպված են եղել փակել նաև Կարմիր ծովի երկու նավահանգիստ, քանի որ քամու ալիքի բարձրությունը հասել է 4 մետրի։ 

Երթեւեկությունը դադարեցվել է։

Փոթորկի ընթացքում Կահիրեից արևելք գտնվող Սուեզ քաղաքում երիտասարդը կորցրել է հավասարակշռությունը և ընկել չորրորդ հարկի պատշգամբից։ Մեկ այլ տղամարդ Մենուֆիա գավառում ավազի փոթորիկի զոհ է դարձել, երբ նրա վրա արմավենի է ընկել։

Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է ավազի հսկա ալիքը շարժվում Կահիրեից դեպի Սուեզ ամայի ճանապարհով՝ խուճապի մատնված վարորդներին ստիպելով հետ շրջվել և շարժվել դեպի հանդիպակաց գոտի:

Ավազային փոթորիկները տարածված են Եգիպտոսում, սակայն նման ուժգնության փոթորիկներ հազվադեպ են հանդիպում։

Տեսանյութն՝ այստեղ