Ոստիկանության աշխատակիցները ԱԴԾ-ի և Ռուսաստանի ազգային գվարդիայի հետ միասին ձերբակալել են արգելված նյութերի ապօրինի շրջանառության համար կասկածվող երկու անձանց, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Նրա խոսքով՝ ենթադրյալ հանցագործներից մեկի հետ մեսենջերի միջոցով կապվել է անհայտ անձը, ով առաջարկել է սկսել թմրանյութերի արտադրությունն ու բարձր եկամուտներ խոստացել։ Տղամարդը համաձայնվել է և հրահանգներ ստացել բաղադրիչների համամասնությունների և գործողությունների հաջորդականության վերաբերյալ:
Նա իր տանը թմրանյութերի լաբորատորիա է հիմնել և իր ծանոթին աշխատանքի է հրավիրել: Ամբաստանյալները բերման են ենթարկվել հանցագործության վայրից։
Փորձաքննությունը ցույց է տվել, որ առգրավված 11 կգ-ից ավելի կշռող փոշին մեֆեդրոն է պարունակել։ Հանցագործները բերման են ենթարկվել։
Տեսանյութն այստեղ