Հարավային Օսիայի նախագահը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին

Հարավային Օսիայի նախագահը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները վկայում են ձեր թեկնածության լայն աջակցության մասին։

Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում ձեր հայրենասիրությունը, ժողովրդի վստահության բարձր հեղինակությունն՝ բազմապատկված կառավարության գործունեության փորձով, վճռականությամբ և ձեր առաքելության հանդեպ հավատով, կոչված են արդյունք տալու, օգնելու լուծելու հրատապ խնդիրները և արդարացնել ժողովրդի ակնկալիքները»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։