Արշակունյաց 135 հասցեում շինարարական կռունկը շուռ է եկել, տակը գտնվող մարդիկ հրաշքով են փրկվել (տեսանյութ)

Արշակունյաց 135 հասցեում շինարարական կռունկը շուռ է եկել, տակը գտնվող մարդիկ հրաշքով են փրկվել (տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արշակունյաց 135 հասցեում։ Վերամբարձ կռունկը աշխատանք կատարելու պահին կորցրել է հավասարակշռությունն ու շուռ եկել։ Հրաշքով մարդիկ տակը չեն մնացել։

Շենքի համատիրության ղեկավար Հարություն Գևորգյանը MediaHub-ին հայտնեց, որ իրենց շենքի կողքը մի «բուդկա» կա, որը որպես խանութ է ծառայում, դրա տերերը որոշել են այդ «բուդկան» ապամոնտաժել, որ հետո տեղը երկհարկանի շինություն կառուցեն՝ նախատեսված վարձով տալու համար, ինչին իրենք դեմ են։ Շինարարություն անողի անունը Եղիշե է, որին դժվարացավ որևէ կերպ ներկայացնել։ Միայն ասաց, որ ապամոնտաժման ժամանակ անվտանգության որևէ նորմ չի պահպանվել, ինչի հետևանքով էլ վերամբարձ կռունկը կորցրել է հավասարակշռությունն ու շուռ եկել նախ՝ ծառի, ապա գազի խողովակի, որից հետո էլ դրանց տակ տեղադրված նստարանի վրա։

Շուռ գալու պահին, ըստ մեր զրուցակցի, նստարանին մարդիկ են նստած եղել, և նրանք հրաշքով են կարողացել փախչել տակից ու փրկվել, հակառակ պարագայում ողբերգական հետևանքներ կլինեին։

Վահե Մակարյան