Փաշինյանը հարթակ է տվել գերտերություններին բախման համար.Արամ Սարգսյան

Ընդդիմությունը պետք է նախապատրաստի նոր օրակարգ, որով ամբողջական հանդես կգա, այս պահին ընդդիմության ամբողջական քայլեր չկան։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի հետախուզական, կարելի է ասել, պաշտպանական ոլորտի շատ կարևոր պաշտոնյաներ այցելում են Հայաստան. ծիծաղ է առաջացնում այն, որ կարող ենք ասել` նրանք այսօրվա իշխանությունների հետ հանդիպելու համար էին եկել․ այս իշխանությունները միջազգային առումով որևէ դերակատարում չունեն։ Ակնհայտ է, որ վերոնշյալ պաշտոնյաները լրիվ ուրիշ նպատակների համար են այցելել»,-ասաց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանը դարձրել է հարթակ գերտերությունների բախման համար, 2-րդ Ուկրաինա կարող ենք լինել։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան