Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ճապոնիան մտադիր է G7-ի գագաթնաժողովի անցկացման վայրը հայտարարել մինչեւ հունիսի վերջը

Blog Image

Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են մինչեւ հունիսի վերջը որոշել Յոթի խմբի (G7) երկրների ղեկավաների գագաթնաժողովի անցկացման վայրը, որը կկայանա 2023 թվականին նրա տարածքում: Ապրիլի 18-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

«Կառավարությունը մտադիր է (գագաթնաժողովի) անցկացման վայրն ընտել մինչեւ հունիսի վերջը»,- ասել է Մացունոն:

Kyodo գործակալության տվյալներով՝ որպես G7-ի ղեկավարների հանդիպման անցկացման վայր նկատի են առնվում Հիրոսիման, Ֆուկուոկան կամ Նագոյան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Send