Շրի Լանկայում նոր կառավարությունը երդվել է

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան երկուշաբթի երդվել է կառավարության 17 նոր նախարարների առջեւ, որը ձեւավորվել է երկրում սուր տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Ըստ Daily Mirror թերթի՝ Մահինդա Ռաջապակսան պահպանել է վարչապետի պաշտոնը, կառավարությունում ներառվել են նաեւ նախկին ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Գամինի Լակշման Պեյրիսը եւ ֆինանսների նախարար Ալի Սաբրին։
Երդվել են նաեւ ներքին գործերի նոր նախարար Դինեշ Գունավարդենան, հանրային անվտանգության նախարարության ղեկավար նշանակված Պրասանա Ռանատունգան եւ ստեղծվող կաբինետի այլ անդամներ: Ապրիլի սկզբին բոլոր նախարարները հրաժարական են տվել երկրում խորը տնտեսական ճգնաժամի պատճառով լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին։
Այս պայմաններում Շրի Լանկայի իշխանությունները ստիպված են եղել կրճատել ներմուծումն ու ռեսուրսների խիստ տնտեսում մտցնել, ինչն էլ հանգեցրել է ինֆլյացիայի աճի, որի մակարդակը մարտին կազմել է 17 տոկոս։ ՏՆտեսական ճգնաժամի դեմ պայքարին խոչընդոտում է Շրի Լանկայի արտաքին պարտքը, որը հասնում է 51 միլիարդ դոլարի։