Քարշային ագրեգատներ են բախվել․ 1 մարդ զnhվել է, մեկը՝ վիրավnրվել (տեսանյութ, լուսանկարներ)

Բելգորոդի մարզում երկաթուղային երկու քարշային ագրեգատների բախման հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։
Հուլիսի 13-ին, երբ տեղի է ունեցել միջադեպը, լոկոմոտիվային անձնակազմի երկու աշխատակիցներ վնասվածքներով արագ տեղափոխվել են հիվանդանոց։ Հուլիսի 15-ին աշխատակիցներից մեկի վիճակը կտրուկ վատացել է, բժիշկների վերակենդանացման աշխատանքները չեն օգնել նրան փրկել: Այս մասին հայտնել են Լեբեդինսկու լեռնահարստացման կոմբինատի ներկայացուցիչները, որոնց տարածքում տեղի է ունեցել վթարը։
«Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են հատուկ հանձնաժողովի կողմից»,- ասվում է գործարանի հաղորդագրության մեջ։
Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ