Կալինինգրադի մարզում երեխաներով լի ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Դպրոցական ավտոբուսը, որը ճամբար էր տեղափոխում 8 երեխա, վթարի է ենթարկվել Կալինինգրադի մարզի Զելենոգրադսկի շրջանում, մեքենայի վարորդը վիրավորվել է, հայտնում են մարզային ճանապարհային ոստիկանությունից և դատախազությունից։
«Սվետլոգորսկի մերձակայքում գտնվող Վոլոշինո գյուղի տարածքում ավտոմեքենայի վարորդը մխրճվել է հանդիպակաց երթևեկության մեջ և բախվել դպրոցական ավտոբուսին։ Մեքենայի վարորդը ստացել է լուրջ վնասվածքներ, նա տեղափոխվել է բուժհաստատություն։ Երեխաները կարծես թե. տեսանելի վնասվածքներ չունեն, սակայն ծնողները ժամանել են և բոլորին տարել մարզային մանկական հիվանդանոց՝ հետազոտության», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են մարզային ճանապարհային ոստիկանությունից։
Նրանք հավելել են, որ ավտոբուսում 8 երեխա է եղել։
Տեսանյութը՝ այստեղ