Հայնտի է, թե երբ շարք կվերադառնան Կուրտուան ու Միլիտաուն

Հայնտի է, թե երբ շարք կվերադառնան Կուրտուան ու Միլիտաուն

Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտին ակնկալում է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան և կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաուն խաղադաշտ կվերադառնան միջազգային ընդմիջումից հետո:

Սա նշանակում է, որ նրանք կարող են հասանելի լինել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաջորդ ամիս կայանալիք հանդիպմանը: Կուրտուան 2023/24 մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ պատռել էր խաչաձև կապանը։ Միլիտաոն ձախ ծնկի նույնպիսի վնասվածք էր ստացել ակումբի մրցաշրջանի բացման ժամանակ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում:

Լրագրողների հետ զրույցում իտալացի գլխավոր մարզիչն ասել է. «Նրանք սկսել են մարզվել թիմի հետ այս շաբաթ, մենք կօգտվենք այս դադարից՝ ընկերական խաղեր անցկացնելու երիտասարդական թիմի հետ: Կարծում եմ, որ նրանք պատրաստ կլինեն 31-ին կայանալիք հանդիպմանը [«Ատլետիկի» դեմ]»:

«Լոս Բլանկոսը» պատրաստվում է հանդիպել Եվրոպայի գործող չեմպիոնի հետ նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, որը Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել էր ընդհանուր 5-1 հաշվով: Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ պատասխան խաղը «Էթիհադը» կհյուրընկալի ապրիլի 17-ին:

Անչելոտիի թիմը, որը 7 միավորով գլխվարում է Լա Լիգայի աղյուսակը, հաջորդ շաբաթ օրը կայանալիք լիգայի կարևոր խաղում կհանդիպի «Օսասունայի» հետ: