Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է․ այլ մանրամասներ

Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է․ այլ մանրամասներ

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը 97 կգ քաշային կարգում:

Երկրորդ և երրորդ տեղերում բելառուս և կուբացի մարզիկներ են` Աբուբակար Խասլականաուն և Գաբրիել Ռոսիլլոն:

Դասակարգման համաձայն՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդն է, Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշում` երրորդը: