Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ

Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո Վատիկանը հայտարարել է իննօրյա սուգ։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։

Հրատարակության համաձայն, այս ընթացքում կմատուցվեն հուղարկավորության պատարագներ՝ ի հիշատակ պապի։ Դրանք բաց են բոլոր հավատացյալների համար, բայց ամեն օր սպասվում է նոր կրոնական խմբի մասնակցություն։ Դրանից հետո կսկսվի կոնկլավը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի իրավահաջորդի ընտրության համար։

Հուղարկավորության պատարագը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակում։ Պատարագը վարել է 91-ամյա կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն։ Հռոմի պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։ Վատիկանը հայտարարել է, որ հրաժեշտի արարողությանը սպասվում է առնվազն 130 օտարերկրյա պատվիրակությունների մասնակցություն, այդ թվում՝ մոտ 50 պետության ղեկավարների և 10 գործող միապետերի։