Իրանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի (տեսանյութ)

Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 700 մարդ։ Այս տվյալները տրամադրում է իրանական Tasnim գործակալությունը։
Հորմոզգան նահանգի ճգնաժամային կառավարման վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը, հնարավոր է, որ զոհերի թիվը շարունակի աճել, և փրկարարական խմբերը շարունակում են աշխատանքները։
Հինգ մարդու փրկել չի հաջողվել։ Իշխանությունները խոստացել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետևանքները վերացնելու և հրդեհը մարելու համար։
Տեսանյութն՝ այստեղ