ԱՊՊԱ-ն թանկացավ, թեև այլ բան էին խոստանում

Այսօրվանից ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության շուկայում հերթական փոփոխությունն է ներմուծվում։ Այսուհետ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքը կսահմանի գնագոյացման իր գործակիցները, և ըստ այդմ՝ նաև արժեքը։ 

Ըստ ԿԲ վերլուծության՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող ամենացածր գինը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, իսկ 23 տոկոսի համար՝ կավելանան։ Սա, իհարկե, չի վերաբերում բոնուս-մալուսի համակարգին․ խոսքը բազային պայմանագրի գնի մասին է։

Բացի այդ, այսօրվանից, ըստ էության, ԱՊՊԱ պայմանագրի բազային գինն ու վարորդի վարքագիծը ուղիղ համեմատական կլինեն, այլ կերպ ասած՝ վարորդի անհատական վարքագիծը, օրինապահ լինել-չլինելը կձևավորի այն սակագինը, որը նա կվճարի պարտադիր ապահովագրության համար։

Թեև պնդումներն այսպիսին են, վարորդներն այլ բան են արձանագրում․ նրանք համատարած նշում են, որ ԱՊՊԱ-ի գինը բարձրացել է, ու հասկանալի չէ, թե ինչ հիմքով։

MediaHub-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում, զրուցել վարորդների հետ․ նրանց համար հասկանալի չէ, թե ինչ սկզբունք է գործում, ինչու է նման գներ սահմանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։