Քարոզարշավի ժամանակ մեզ չհիշեք․ Փափազյանի բնակիչները զգուշացնում են

Արաբկիր վարչական շրջանում, մասնավորապես՝ Փափազյան 22 հասցեում բնակիչներն ապրում են՝ ամեն օր հանդուրժելով բակում առկա աղբը։ 

«Գումարը տալիս ենք, բայց մաքրելու համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում․ թե՛ քաղաքապետարանին ենք դիմել, թե՛՝ թաղապետարանին»,- ասում են բնակիչները։

Նրանք նշում են՝ եղանակի տաքանալուն պես իրենց մոտ վիճակն ավելի է վատանում․ գարշահոտությանը միանում են նաև մլակներն ու մոծակները։

«Պատուհան չենք կարողանում բացել»,- ասում են նրանք։

Մի անգամ չէ, որ դիմել են քաղաքապետարան, որպեսզի գան ու աղբամաններն այլ վայր տանեն՝ բակի բանուկ հատվածից հեռու, բայց դե, ասողին լսող է պետք։

«Երեխաներ ունենք, ստիպված տանում ենք, որ այլ բակերում խաղան։ Խաղահրապարակ չունենք, եթե այս բակում թողնենք, ապա պիտի գան, աղբամանների հարակից հատվածում խաղան»,- պատմում են նրանք։

Բնակիչներն այլևս հույս չեն կապում քաղաքային իշխանության հետ, նշում են, որ իրենց միջոցներով մի բան կանեն, բայց և զգուշացնում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ իրենց հասցեն թող մոռանան։

Մանրամասները՝ տեսանյութում։