ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն. Լուսինե Բադալյանը Արսեն Թորոսյանին չի հասկանում (տեսանյութ)

ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն. Լուսինե Բադալյանը Արսեն Թորոսյանին չի հասկանում (տեսանյութ)

Պարոն Թորոսյան, ձեր բարձրաձայնած բոլոր հարցերը հնարավորինս քննարկվել են։ Ինձ համար մի փոքր անհասկանալի է այն հանգամանքը, որ այն Արսեն Թորոսյանը, որը ժամանակին առողջապահության որակի և մեծ գաղափարների համար պայքարում էր, այսօր առողջապահության որակի և ծառայությունների համար պայքարելու ընթացքում ասում է կարծիք, որ մենք որևէ մեկի բիզնեսին վտանգ ենք տալիս․ ինձ համար տարօրինակ է։ Այս մասին  այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ արձագանքելով Արսեն Թորոսյանի դիտարկումներին։

«Երբ մենք մարդկանց առողջության մասին մտածելով բերում էինք ծխախոտի մասին օրենքը, դուք հրաժարվում էիք լսել վերահսկողության և մնացած բոլոր այլ կոմպոնենտների մասին։ Այսօր խնդրում եմ առաջնորդվեք նույն սկզբունքով»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկել է Լուսինե Բադալյանի և  Նարեկ Զեյնալյանի հեղինակած

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Ըստ նախագծի՝ նախատեսվում է օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն՝ ավտորիզացիոն նամակի եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում։