«Ամոթ ինձ»․ Ավինյանը՝ քաղաքացուն 

«Ամոթ ինձ»․ Ավինյանը՝ քաղաքացուն 

Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր իր քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ Արաբկիր վարչական շրջանում է՝ քարոզարշավի։

Քարոզարշավի ընթացքում Ավինյանին քաղաքացի մոտեցավ, բարևեց ու ասաց, որ վերջինս իր խոստումը չի կատարել։

«Ո՞ր մեկը, հլը ասեք, ամոթ ինձ»,-ասաց Ավինյանը։

«Մամիկոնյանց 62 հասցեում խաղահրապարակ պիտի կառուցեիք»,-ասաց քաղաքացին։

Վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը նշեց, որ հանրակացարանի շենքի մասին է խոսքը և արդեն նախագիծ կա։

«Ի՞նչ նախագիծ, ե՞րբ պիտի անեք»,- հետաքրքրվեց բնակիչը։

«24 թվին, հայրիկ ջան, մի ջղայնացեք։ Էս ձմեռն անցնում ա ու անենք»,-ասաց Ազատյանը։ 

Ավինյանը նշեց, որ միայն այս տարի 200-ից ավելի բակ են սարքել։

«Կապրենք, կտեսնենք»,-ասաց բնակիչը։