Թվարկված են մթերքները, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը

Թվարկված են մթերքները, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը

 

Ընկույզները, սերմերը, հատիկաընդեղենը, ավոկադոն, սաղմոնը և ձիթապտղի յուղը նվազեցնում են խոլեստերինի մակարդակն օրգանիզմում։ Այս մասին Daily Mail-ին հայտնել են ամերիկացի դիետոլոգներ Էմիլի Քայլը և Ջուլիա Զումպանոն, ինչպես նաև ավստրալացի սննդաբան Ռանի Պոլակը։

Մասնագետների կարծիքով՝ բջջանյութով և սպիտակուցներով հարուստ մթերքներն ամենաարդյունավետն են արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։ Այս մթերքները ներառում են հատիկներ, սերմեր և ընկույզներ: Առավելագույն օգուտներ ստանալու համար խորհուրդ է տրվում ձեր սովորական սննդակարգում ներառել նուշ, գարի, լոբի, շագանակագույն բրինձ, պնդուկ, ոսպ, պիստակ, դդմի սերմեր, արևածաղկի և քնջութի սերմեր: