Տիգրան Ավինյանը քարոզարշավը սկսեց մահվան, ավերակների, վշտի վրա. Նաիրա Զոհրաբյան

«Մահվան, ավերակների, վշտի վրա քարոզարշավ սկսելը անբարոյականություն է, ինչը տեղավորվում է իխանության քաղաքական բարոյական բովանդակության մեջ»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես զարմանում եմ, որ ինչ-որ մարդիկ զարմացած են այդ անբարոյականության, ցինիզմի վրա։ Ես բնավ պատահական չեմ համարում Ավինյանի հայտարարությունը։ Իմ տպավորությամբ, ինքը արձանագրեց, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է, որովհետև ՔՊ-ում իր մասով արշալույսները խաղաղ չեն, կամ էլ Նիկոլ Փաշինյանը փոշամանել է։ Ավինյանը փորձեց այդ քայլով Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել փաստի առաջ, որ չկարողանա իր խոսքից հրաժարվել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան