ԱԻՆ-ի կազմակերպչական աշխատանքը գնահատում եմ՝ զրո․ 16 զոհ ունենք, մարդիկ իրենց PR-ով են զբաղվում․ Արսեն Արշակյան

Դեպքի վայրը դարձրել էին հարցազրույց տալու, կայանալու տեղ։ 16 զոհ ունենք, մարդիկ իրենց PR-ով են զբաղվում։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը՝ վերլուծելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ըստ Արշակյանի՝ ցավալի է, որ բացթողումներ կան համակարգում և նրա խոսքով՝ վատ է, երբ այդ բացթողումներն այն կառույցում են, որը տարիների արհեստավարժ աշխատանքի փորձ ունի։

«ԱԻՆ-ի կազմակերպչական աշխատանքները ես գնահատում եմ՝ զրո, առաջին վայրկյանից սկսած՝ բացթողումը բացթողումի հետևից։ Ահազանգից և ԱԻՆ-ի ժամանումից հետո իրավիճակի «տերը» պետք է ԱԻՆ-ը լինի, իրենք պետք է իրականացնեն, դեպքի վայրը պետք է ամբողջովին փակվի, ոչ ոք իրավունք չունի դեպքի վայր մտնելու։ Շնորհակալ ենք բոլոր կամավորներին, բայց ամեն անգամ չէ, որ նրանք պատահարի վայրում անելիք ունեն, դա կարող է ճակատագրական լինել, փլատակների տակ գտնվող քաղաքացու կյանքը մեկ մազից է կախված, սխալ գործողության դեպքում անդառնալի հետևանք կարող ենք ունենալ։ Տարածքը բառի բուն իմաստով «բարդակի» էր վերածվել, քաղաքացիները լայվեր էին մտնում»,-ասաց նա։

«Սուրմալու» առևտրի կենտրունում մինչև հիմա էլ աշխատանքներ են իրականացվում և սա, ըստ Արշակյանի, անհասկանալի է, քանի որ այդ տարածքում աշխատանքներ իրականացնելու 1-2 օրն էլ բավական էր։ «Ես տարածքը լավ պատկերացնում եմ, և ԱԻՆ-ը լրաժեք համալրված է անհրաժեշտ տեխնիկայով, այստեղ կազմակերպված չլինելու հարցն է: Այս հարցը, որ այսպես են լուծում, պատկերացնո՞ւմ եք, եթե խոշոր երկրաշարժ լիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում.