Ամեն վայրկյան կարող է էսկալացիա լինել թե́ ՀՀ, թե́ ԱՀ սահմանին. Արման Սարգսյան
Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք են տալիս, ավելին չեմ կարող ասել, հետախուզական տվյալների մասին ոչինչ չասեմ։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով MediaHub-ի հարցին, թե ՀՀ և ԱՀ սահմանին լայնամասշտաբ հարձակման վերաբյալ վտանգի մասին փաստող հետախուզական ինչպիսի տվյալներ կան։
«Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է։ Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել»,-ասաց նա։
Արման Սարգսյանն ասաց, որ Փառուխում և Քարագլխում իրավիճակը նույնն է, ինչ վերջին հայտարություններով ասել են պատկան մարմինները։ Արման Սարգսյանն ասաց, որ ուժի կիրառման սպառնալիքի ներքո հայակական կողմը զիջումների չի գնա, իրենք խոսում են արժանապատիվ խաղաղության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան