Ժողովուրդ, արթնացեք․ այսօր Արցախի վիճակն ավելի վատ է, քան 88 թվականին․ Արսեն Գրիգորյան

Այսօր Արցախի վիճակն ավելի վատ է, քան 1988 թվականին, քան մինչև Արցախն ազատագրելը։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց՝ Արցախի անկախության ճանաչման հարցով հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության անդամ Արսեն Գրիգորյանը։

Գրիգորյանը կոչ արեց, որ հասարակությունն արթնանա ու փրկի Հայաստանը և Արցախը։ «Ժողովուրդ, արթնացեք, մենք հայ ենք և մեր իրավունքների տերը պիտի լինենք, մենք ենք մեր երկրի տերը, Արցախը մեզ այսօր կանչում է, եկե՛ք, տեր կանգնենք մեր սահմաններին, մեր արժանապատվությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում