Բժիշկը բացատրել է, թե ինչ է տեղի ունենում շոգ օրերին բավարար ջուր չխմելու դեպքում

Որպեսզի ամբողջ մարմինը ընդհանրապես, և երիկամները, մասնավորապես, կարգին գործեն, անհրաժեշտ է խմել բավականաչափ հեղուկ: Սա ոչ միայն կազատի ձեզ երիկամների քարերի առաջացումից, այլեւ կհեռացնի տոքսինները, ասել է բժիշկ Գերման Գենդելմանը։
«Ամռան ամիսներին անհրաժեշտ է վերահսկել օրգանիզմում հեղուկի հավասարակշռությունը՝ խուսափելով ջրազրկումից։ Սա է բոլոր մարմնի համակարգերի ճիշտ աշխատանքի բանալին»,- ընդգծել է բժիշկը ռուսական Առաջին ալիքի «Ապրեք առողջ» հաղորդաշարի եթերում։
Օրինակ, երբ խոսքը երիկամների մասին է, շատ հեղուկներ խմելն օգնում է նվազեցնել քարերի առաջացման հավանականությունը, նշել է նա: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս միշտ ձեզ հետ ունենալ մեկ շիշ ջուր, քանի որ երիկամները ջուր «սիրող» օրգան են։
Բացի քարերի առաջացումը կանխելուց, ջուրն օգնում է երիկամներին հեռացնել տոքսինները։
Գենդելմանն ընդգծել է, որ ամռանը խմելու ջրի քանակը պետք է հասցնել երեք լիտրի, քանի որ քրտնարտադրության պատճառով օրգանիզմը մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում։ Կարեւոր է, որ հեղուկը շաքար չպարունակի։
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել չարաշահել կանաչեղենը։ Դրա մեջ պարունակվող օքսալաթթուն փոխազդում է կաթնամթերքի և խմիչքների կալցիումի հետ: Արդյունքում մեծանում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։
Գենդելմանը նշել է սպանախը, խավարծիլը, թրթնջուկը, սամիթը, մաղադանոսն ու ճակնդեղը այն բույսերից, որոնցից պետք է խուսափեն երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ: