Անհայտ տենդից 15 մարդ է մահացել. Վիրուսաբանության ազգային ինստիտուտ փորձում է գտնել պատճառը

Անհայտ տենդից 15 մարդ է մահացել. Վիրուսաբանության ազգային ինստիտուտ փորձում է գտնել պատճառը

Հնդկաստանի արեւմուտքում 15 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից, գրում է Hindustan Times-ը։

Մինչ այժմ կատարված հետազոտությունները բացառում են H1N1 գրիպի վիրուսի, խոզի գրիպի, Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ ժանտախտի, մալարիայի և դենգե տենդի հավանականությունը։ Մահացածից վերցված թեստերն ուղարկվել են Վիրուսաբանության ազգային ինստիտուտ՝ պատճառը ճշգրիտ պարզելու համար։

Hindustan Times-ը նշում է, որ անհայտ տենդի բռնկումը համընկել է հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետ։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world