2 կին բժշկի են դիմել ականջներում հայտնված ուտիճների պատճառով ՌԴ-ում. ի՞նչ է կատարվել (լուսանկար)

2 կին բժշկի են դիմել ականջներում հայտնված ուտիճների պատճառով ՌԴ-ում. ի՞նչ է կատարվել (լուսանկար)

Վիդնոյեում բժիշկները հիվանդների ականջներում ուտիճներ են հայտնաբերել, RG-ին հայտնել են Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Առաջին հիվանդը, ով ներս է մտել, 32-ամյա մի կին էր՝ խշշոցով և ձախ ականջում շարժման զգացումով: Սկզբում նա ինքն է փորձել ազատվել անհարմարությունից՝ գլխից դուրս թափահարելով ուտիճը։ Ինքնաբուժումը չօի օգնել, ստիպված է եղել դիմել մասնագետների։ Պարզվել է, որ հիվանդի քնած ժամանակ միջատը սողացել է ականջի մեջ։

«Զննման ժամանակ ականջում հայտնաբերեցինք կարմիր ուտիճ: Գործընթացը հաջողությամբ ավարտվեց, մենք ականջը լվացինք հակասեպտիկ լուծույթով»,- ասել է Վիդնովսկայա հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան Ելիզավետա Նովցեւան։

Նման իրավիճակ է ստեղծվել նաև 63-ամյա կնոջ հետ։ Նա փորձել է միջատին դուրս հանել ջրածնի պերօքսիդով. ուտիճը սատկել է, բայց նրան չի հաջողվել դուրս հանել։ Մեկ օր անց կինը դիմել է բժշկի։

«Զննման ժամանակ պարզվեց, որ միջատը կպել էր ականջի թմբկաթաղանթին և առաջացրել բարդություններ»,- ասաց մասնագետը: 

Լուսանկարը՝ այստեղ