Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վեհափառը և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարը անդրադարձել են ներքին ու արտաքին մարտահրավերներին

Blog Image

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։ Կարևորվել է ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը՝ ի նպաստ այս բարդ ժամանակներում դժվարությունների հաղթահարման, հայրենիքի զորացման ու շենացման։

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետևողական ջանքերը՝ հայության շահերի պաշտպանության և Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։

Send