Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ շրջիկ գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Blog Image

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Մասնավորապես՝

սեպտեմբերի 16-ին և 17-ին՝ ժամը 10։00-16։00-ն

Նուբարաշեն (հասցե՝ Նուբարաշեն, 14-րդ փողոց, 17 տուն),

Նոր Նորք (հասցե՝ Նոր Նորքի 1-ին զանգված, Բորյան փող., 1 շենք),

Աջափնյակ (հասցե՝ Շինարարների փողոց, 10/1) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։

Send