Ամերիկացի դիվանագետները Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի կառավարության պաշտոնյաների հետ

Ամերիկացի դիվանագետները Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ին։ Բրյուսը շեշտել է, որ Վաշինգտոնի և Դամասկոսի միջև «հարաբերությունների ցանկացած ապագա կարգավորում» «կամ Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը» կախված կլինի ամերիկյան կողմի կողմից ներկայացված պահանջների կատարումից։ Մասնավորապես, հարցն այն է, որ Սիրիայի նոր իշխանությունները «պետք է լիովին հրաժարվեն ահաբեկչությունից» և ճնշեն այն, հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։