5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արգենտինայում

5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արգենտինայում

Արգենտինայի արևմուտքում գտնվող Լա Ռիոխա նահանգում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել,  հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 162 հազար բնակչություն ունեցող Լա Ռիոխա քաղաքից 104 կմ հյուսիս-արևմուտք,  օջախը գտնվել է 131 կմ խորության վրա։

 Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։