41-ամյա Փերիս Հիլթոնն առաջին անգամ մայր է դարձել (լուսանկար)

41-ամյա Փերիս Հիլթոնն առաջին անգամ մայր է դարձել (լուսանկար)

41-ամյա դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնը մայր է դարձել։ 

Փերիս Հիլթոնի Instagram-ի օգտահաշվում  այսօր առավոտյան է հայտնել ընտանիքի համալրման մասին լուրը։ «Քեզ արդեն սիրում են առանց խոսքերի», - լուսանկարը մակագրել է դերասանուհին։

Երեխային, ըստ տեղեկությունների, փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել։

Հիշեցնենք, 2021 թվականի աշնանը Փերիս Հիլթոնը 40 տարեկանում առաջին անգամ ամուսնացավ ձեռնարկատեր Քարթեր Ռեյումի հետ։ Հայտնի է, որ տղամարդը դուստր ունի նախորդ ամուսնությունից։