Բլոգերը լքված ավտոտնակ է գնել և այնտեղ գտել արժեքավոր զարդ

Բլոգերը լքված ավտոտնակ է գնել և այնտեղ գտել արժեքավոր զարդ

Բլոգեր Դանիելը (ազգանունը անհայտ է) գնել է 1990-ականներին լքված ավտոտնակ և օգտատերերին զարմացրել է արժեքավոր գտածոյով: Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա TikTok-յան էջում, փոխանցում է lurer.com-ը։

Հրապարակված կադրերում տղամարդը ցույց է տալիս մի սենյակ, որը լցված է բազմաթիվ տուփերով և արկղերով: Այսպիսով, հոլովակի հեղինակը 660 դոլարով գնած իրերի թվում մի քանի զարդեր է գտնում։ Պարզվում է, որ դրանցից մեկը կապույտ քարերով վզնոց է, որը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը։

Այսպիսով, օգտատերերը նշել են, որ այս վինտաժային զարդը կոչվում է «Դդմի ծաղիկ» և կարող է թանկարժեք լինելլ։ «Միայն վզնոցը հազար դոլարից ավելի արժե, եթե մաքուր արծաթից է և նկարչի ստորագրությամբ», «Միայն այն կփակի բոլոր ծախսերը», «Այս զարդն արժե հազարավոր դոլարներ», «Օ՜, իմ Աստված, դդմի ծաղկի վզնոցը: Ես լաց կլինեի [այն հայտնաբերելով]»,- գրել են օգտատերերը: